April 18

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

 Բույսը հիմնականում աճում է հողում: Բույսի մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Բույսի ստորոգետնյա հատվածը նրա արմատներն են։ Բույսի վերգետնյա հատվածը նրա մարմինն է։ Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճի համար անհրաժեշտ է լույս, հող, ջուր և այլ անհրաժեշտ նյութեր։ Բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Մարդու գոյությունը անհնարին կլիներ առանց բույսերի, որով և որշվում է նրանց առանձնահատուկ դերը երկրագնդի վրա կյանքի համար: Բոլոր օրգանիզմներից միայն բույսերը և ֆոտոսինթեզող բակտերիաներն են ընդունակ կլանել արևի էներգիան, որի արդյունքում անօրգանական նյութերից սինթեզել օրգանական նյութեր, դրա հետ մեկտեղ բույսերը մթնոլորտը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում թթվածնով: 

6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

April 18

Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները

Գլուխ 6

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց․ նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները՝ դպրոցում։ Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ։

Թոմը պառկած մտածում էր և հանկարծ ցանկացավ հիվանդ լինել։ Եթե հիվանդ ձևանար կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ։ Նա ինքն իրեն ստուգեց։ Ոչ մի տեղը չէր ցավում։ Հանկարծ հայտնաբերեց,որ իր վերևի ատամներից մեկը շարժվում էր։ Բայց մտածեց, որ եթե սկսի ատամի ցավից տնքալ, մորաքույրը պարզապես կքաշի այդ ատամը։ Նա որոշեց ատամի ցավը պահել, եթե ուրիշ պատճառ չգտնի, նոր կբարձրաձայնի։ Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասինՆա վերմակի տակից հանեց ոտքը, սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը։ Բայց այդ հիվանդությյան նշանները չգիտեր։ Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ։ Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել։ Թոմն ավելի բարձր տնքաց և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է։ Բայց Սիդը չէր լսում նրան։

Թոմի համբերությունն սպառվեց և նա կանչեց եղբորը։ Վերջապես Սիդը շարժեց։ Սիդը շատ վախեցավ այդ տնքոցներից և որոշեց, որ Թոմը մեռնում է։ Վազեց և կանչեց մորաքրոջը։ Մորաքույրը չհավատաց Սիդին, բայց վազեց դեպի Թոմը։ Թոմն ասաց, որ իր վիրավոր մատը թունավորված է։ Մորաքույրը ծիծաղեց և Թոմի տնքոցները դադարեցին, և ցավը մոտից չքացավ։ Այդ պահին նա հիշեց ատամի ցավի մասին, ու ասաց մորաքրոջը։ Մորաքույրը հասկացավ, որ այս ներկայացումը դպրոցից փոխնելու համար է արվում ու Մերիին ուղարկեց ատամ քաշելու գործիքները բերելու։

Ծեր Լեդին մետաքսի թելի մի ծայրը օղակ արեց ու պինդ անցկացրեց Թոմի ատամին, իսկ մյուս ծայրը կապեց մահճակալի ոտքին։ Հետո վերցրեց խանձողը և համարյա կպցրեց տղայի դեմքին։ Եվ ահա ատամը կախված է մահճակալի ոտքից։

Երբ Թոմը նախաճաշից հետո դպրոց գնաց, բոլոր տղաներն սկսեցին նախանձել, որովհետև վերևի ատամների մեջ գոյացած բացը նրան հնարավորություն էր տալիս մի նոր ու հիանալի ձևով թքել։ Նա իր շուրջը հավաքեց բազմաթիվ տղաների, որոնց հետաքրքրում էր այդ երևույթը։

Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին, հարբեցողի տղային։ Բոլոր մայրերն ամբողջ սրտով ատում էին Հեքլբերիին և միաժամանակ վախենում, որովհետև նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ ու վատ տղա էր, մինչդեռ բոլոր երեխաները համակրում էին նրան, սիրում նրա արգելված ընկերությունը, ցանկանում նմանվել նրան։ Թոմը մյուս հարգարժան ընտանիքների տղաների նման նախանձում էր Հեքլբերիի ազատ վիճակին։ Հեքի ձեռքում Թոմը մի սատկած կատու տեսավ և հարցրեց, թե ինչի համար է դա։ Հեքը պատասխանեց, որ դա գորտնուկնեից ազատվելու համար է։ Թոմը նրան իր իմացած ձևերը պատմեց գորտնուկներից ազատվելու համար, բայց սատկած կատվի մեթոդի մասին չգիտեր ու խնդրեց Հեքին իրեն էլ տանել, երբ նա այդ կախարդանքը կիրառի։

April 18

Լեզվական աշխատանք։ Ածական

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ, թարմեցնող։

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:

Հնություն – Հին

մեծություն – մեծ

լավություն – լավ

երջանկություն – երջանիկ

հնչեղություն – հնչեղ

ագահություն – ագահ

ստորություն – ստոր

հաջողություն – հաջող

լայնություն – լայն

երկարություն – երկար

-ություն վերջածանցը հեռացնելով, ստացա ածականներ։