October 1

Վախթանգ Անանյան – Հովազաձորի գերիները

Այգեձոր գյուղի փոստատար Մուրադը փոստարկղ է կախում կաթնապրանքային ֆերմայի շենքերից մեկի պատին, որի պատճառով էլ տեղի է ունենում մի մեծ թյուրիմացություն: Քիչ հեռու մի խումբ պիոներ դպրոցականներ դաս են պատրաստում: Նրանք խնամել են պիոներական ջոկատի ենթաշեֆ հորթերին և այժմ, ընդմիջումի ժամին, պատրաստում են իրենց դասերը: Հերթը հասնում է աշխարհագրությանը: Տղաներից Աշոտը մեծ սեր ունի բնագիտության հանդեպ: Դասագրքի պարունակությունը Հեռավոր Արևելքի մասին նրան չի գոհացնում: Նա սկսում է պատմել իր կարդացած գրքերից, ոգևորել ընկերներին նրա ղկենդանական աշխարհի մասին հարուստ տեղեկություններով: Մեծամիտ է, բայց այնպիսի ոգևորությամբ է պատմում, որ բոլորն էլ լսում են խանդավառված: Տեսնելով փոստարկղը՝ Գագիկը կատակով որոշում է պապին նամակ գրել: Նամակ է գրում նաև Աշոտը՝ իր հորը՝ որսորդ Արամին, որի հետ հաճախ որսորդության է գնում: Երկու տղաներն էլ գրում են Հեռավոր Արևելքի մասին: Գագիկը նշում է, թե իբր գնում է այնտեղ պապու համար «կյանքի արմատը» բերելու, որ նա երիտասարդանա: Դպրոցականները գյուղ են վերադառնում: Նրանց է միացել նաև քուրդ հովիվ Հասոն՝ ֆերմայի հովիվներից մեկի՝ Ավդալի որդին, իր շան՝ Բոյնախի հետ. գնում է գյուղ խանութից շաքար ու թութուն առնելու: Ճանապարհին Աշոտին հաջողվում է համոզել ընկերներին և ճանապարհը շեղել դեպի Հովազաձոր:


Posted October 1, 2023 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*