March 17

Հ․ Թումանյան, Հայոց վիշտը

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։

Բանաստեղծությունն ամբողջությամբ փոխաբերական իմաստ ունի և ցույց է տալիս հայ ժողովրդի դարեր շարունակ կրած տառապանքները, մեծ ցավն ու վիշտը, որը հեղինակը համեմատում է մեծ ծովի հետ։

2. Գրեք նշված բառերի հականիշներ։

ահագին – քիչ

սև – սպիտակ

հոգնած – աշխույժ

իջնել – բարձրանալ

3. Ինչի՞ մասին է բանաստղծությունը։

Բանաստեղծությունը հայ ժողովրդի մեծ ցավի և մեծ վշտի մասին է։

4. Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։

Իմ կարծիքով հայոց վիշտը ծովի հետ է համեմատում, որովհետև մարդկանց հոգիները մեկ փոթորկվու են, մեկ մեղմանում, վիշտը խորն է ու մեծ։

5. Բանաստեղծությունը սովորեք անգիր։

6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Հայոց վիշտը այնքան մեծ է, որ հոգին չի կարողանում խաղաղվել։

March 17

Հայաստանի ազգային փոքրամասնությունները

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, սակայն, Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, ասորիներ և այլն։ Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և, ամենակարևորը, տարբեր կրոններ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել Հայաստանում:

Ես ուզում եմ խոսել ասորիների մասին։

Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Ասորիները հառսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն: Ասորիների ազգային ուտեստը մարթուխան է, որի պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, կաթ և յուղ: Ասորիներն այն թխում են իրենց ամենակարևոր օրվա՝ մատուռի օրվա կապակցությամբ և բաժանում նրանց հարևաններին։ Ահա նրանց դրոշը