March 31

Վիկինգների ծովային ճանապարհորդությունները (3 մաս) Հյուսիսային Ամերիկայի հայտնագործումը

986 թ․ ամռանը նորվեգացի Բյանի Հերյուլֆսոնի՝ Գրենլանդիայից դուրս եկած և ապրանքով բեռնավորված նավն ընկավ մառախուղի մեջ և շեղվեց ճանապարից։ Մի քանի օր դեպի հյուսիս շարժվելուց հետո, նավաստիներն իրենց դիմաց տեսան անտառներով ծածկված բլրապատ ցամաք։ Վախենալով ափ իջնել՝ ճանապարհորդները բաց ծով դուրս եկան, սակայն 2 օր անց նրանց հայացքի դիմաց դարձյալ բացվեց անտառապատ հարթավայրերային երկիրը։ Բայց նավաստիներն այս անգամ էլ չվախեցան ժամանակ կորցնել և մեկ շաբաթվա ճանապարհից հետո նրանց նավը վերջապես հասավ Գրենլանդիայի հարավային մասին։ 15 տարի անց այդ հայտնագործությամբ հետաքրքրվեց Լեյֆ Երջանիկը։ Նրան ամենից շատ հետաքրքրում էին նախորդների հայտնագործած խիտ անտառները, քանի որ գաղութարարները Գրենլանդիայում փայտանյութի խիստ կարիք ունեին։ Եվ ահա 1004 թվականին, ընդամենը 35 հոգուց բաղկացած մի խումբ հավաքելով, Լեյֆը շարժվեց Բյարնիի երթուղով։ Այդպես հայտնագործվեց Քամբերլենդ թերախղզին՝ Բաֆինի Երկիր կղզու հարավային մասը, որը վիկինգները Հելուլանդ << Մեծ գլաքարների երկիր >> կոչեցին։ Ավելի հարավ նավարկելով՝ խումբը մի քանի օրից ափ իջավ այն նույն՝ հարթավայրին, անտառներով ծածկված տարածքում, որն այդպես էլ կոչեցին՝ Մարկլանդ <<Անտառային երկիր>>, և դա գտնվում էր Լաբրադոր թերակղզու արևելյան ափին։ Եվս 2 oր հետո Լեյֆի նավը խրվեց նեղուցներից մեկի ծանծաղուտում, որի ափերին առատորեն աճում էին վայրի հատապտուղներ, ինչի համար հայտնաբերված տարածքը կոչեցին Վինլանդ՝ <<Հարուստ երկիր>>։ Վիկինգներն այստեղ էլ ձմեռեցին։ Գիտնականների մեծ մասը համոզված է, որ նավացիները ափ են իջել ցամաքից Բել-Այ նեղուցով բաժանված Նյուֆաունդլենդ կղզու հյուսիսային մասում։ Այդ են վկայում վիկինգների մնացորդները։ Փայտի արժեքավոր պաշարներով բեռնված նավի՝ Իսլանդիա վերադառնալուց հետո նորմաններն իրենց նավերով պարբերաբար մեկնում էին Վինլանդ՝ հաճախ ձմեռելով այնտեղ և շփվելով այդ տեղի բնակիչների հետ։ Ի դեպ, նրանց միջև շատ շուտով թշնամանք սկսվեց, այնպես, որ գաղութարարներին հաջողվեց ուսումնասիրել ընդամենը Հյուսիսամերիկյան մայրցամաքի փոքրիկ հատվածներ և Կանադական Արկտիկյան մայրցամաքի մի քանի կղզիներ։

March 31

Վիկինգների ծովային ծանապարհորդություները (2 մաս) Գրենլանդիայի հայտնագործումը

900 – ական թվականների սկզբերին նավարկության դուրս եկավ հերթական նավը վիկինգների, որը ղեկավարում էր Գունբյորն Ուլֆ – Կրակոսրնը։ Ինչպես և Իսլանդիայի հայթնագործության դեպքում, ճանապարհորդության ընթացքին խառնվեց եղանակը․ ընկնելով փոթորիկի մեջ նավը շեղվեց ուղուց և մի քանի օր անց ծովագնացներն ընթացքի ուղղությամբ նկատեցին անցյալում իրենց անհայտ կղզիների մի խումբ արշիպելագ։ Հեռվում՝ դրանց ետևում, երևում էր ձյունով ու սառույցով ծածկված հսկայական մի կղզի։ Բայց այդ ժամանակ ծովը կաշկադված էր սառույցով և Գունբյորն Ուլֆ – Կրակոսրնը չկարողացավ ավելի մոտենալ դրան, սակայն կղզու հայտնագործումը ոգևորեց այլ նորմանների՝ նոր արշավախմբեր կազմակերպելու։ Ամենահամառը դուրս եկավ Ռաուդի մականվամբ (թարգմանաբար նշանակում է <<շիկակարմիր>>) Էյրիկ Թուրվալդոսը։ Տարբեր զանցանքների համար վտարված լինելով հարազատ բնակավայրից՝ նա իր կյանքը նվիրել էր ծովային ճանապարհորդություններին և արդեն 981 թ․ մեկնեց նվիրական կղզու փնտրտուքների։ 985 թ․ նոր երկիրը հայտնաբերվեց և կոչեց Գրենլանդիա։ Եվս մեկ տարի անց այնտեղ հաստատվեցին նոր վերաբնակիչներ, սակայն չափազանց դաժան ու սառը կլիմայի պատճառով նրանց կյանքը նոր տեղում շատ դժվար էր, քանի որ արգավանդ արոտավայրեր կարելի էր գտնել միայն կղզու հարաֆային ծայրամասում։