May 7

Ուսումնառության 5 տարիներ

Ես առաջին դասարանից եմ հաճախում Արևմտյան դպրոց-պարտեզ։

Ես կարևորում եմ այն որ, շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել, ունեմ հրաշալի ընկերներ։ Սովորել եմ ճամփորդել, խնամել ու հոգ տանել բնության մասին։ Ես երբեք չեմ մոռանա իմ ուսուչիցներին, որովհետև իրանք են ինձ ամենաշատ բաները սովորացրել դպրոցում։

Գիտելիք, ընկերներ, ուրախություն, տխրություն (ուսուցիչներիս շատ կկարոտեմ), հիշողություններ։

3-րդ դասարնցիներին կփոխանցեմ, որ լավ սովորեն, ուշադիր լինեն, քանի որ նրանց սպասվում է քննություն։ Կասեմ, որ չլարվեն քննության համար։ Եթե լավ սովորեն, անպայման հաջող կհանձնեն քննությունը։

Ես լոլիկ եմ տնկել մեր դպրոցում, երբ դեռ 3 -րդ դասարան էի։ Ես այն տնկել եմ ընկեր Շուշանի հետ։

Արևմտյան դպրոցի միջավայրի մասին Տեսանյութը՝ շուտով։

Գրել է իմ ծնողը։

Առաջին իսկ օրվանից Սամվելը շրջապատված է եղել հոգատարությամբ ու սիրով, ինչը նպաստել է, որ նա մեծ սիրով ու ոգևորությամբ հաճախի դպրոց։ Իր բնույթով լինելով շատ հետաքրքրասեր, դպրոցում նա կարողացել է գտնել իր հետաքրքրությունների և հարցերի պատասխանները՝ ամեն կիսամյակ ընտրելով տվյալ ժամանակահատվածում իրեն հետաքրքրող ընտրությամբ գործունեությունը։ Դպրոցը Սամվելին սովորեցրել է հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ Սովորել է ինքնուրույն ճամփորդել, խնամել կենդանիներին։


Posted May 7, 2024 by samvelbabajanyan in category Մայրենի, Մայրենիի ստուգատես

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*