May 22

Տեքստային առաջադրանքներ

Տեքստային առաջադրանքներ

379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
– Ոչի՛նչ, դեռ խակ է:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը      դնում են պայմանների վրա:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը։

1.Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

2. Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
– Ոչի՛նչ, դեռ խակ է:
3.Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը   դնում են պայմանների վրա:

4. Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:

Ձին     գնաց ու պատմեց մարդուն:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:

Հետո շունն ու եզը հերթով եկան:

Ուղտը պատասխանեց.
            – Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:

Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

  1. Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
  2. Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
  3. Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
    – Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
  4. Ուղտը պատասխանեց.
                – Ո՜ւզ, ո՜ւզ:
  5. Հետո շունն ու եզը հերթով եկան:
  6. Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
  7. Ձին     գնաց ու պատմեց մարդուն:
  8. Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա
) առնետի անունից,
բ) հոգևորականի անունից:

            Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի   մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
            Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն      առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ           ինքը տանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ իրեն. վերջը ընկերացել են:
            Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է, վառվող վարագույրները, գլխի է        ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ          լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

ա) առնետի անունից

Ես մի փոքրիկ առնետ եմ։ Ապրում եմ Լոնդոնի նկուղներում։ Մի անգամ հանդիպել եմ հոգևորականին և հետը ընկերացել եմ։

Մի գիշեր, երբ սովորության համաձայն շրջում էի հոգևորականի տանը, նկատեցի տանը կրակ է բռնկվել։ Չգիտեի ինչպես նրան արթնացնել, պետք էր արագ գործել, կրակը շատ արագ տարածվում էր։ Քայլեցի նրա դեմքի ու մարմնի վրայով, բայց հոգևորականը շատ խորն էր քնած։ Շունչս պահեցի ու կծեցի նրա այտը։ Նա քնից վեր թռավ։ Ահավոր բարկացած էր, բայց, որ վառվող վարագույրը տեսավ, հասկացավ թե ինչու ես նրան կծեցի։ Ես նրա կյանքը փրկեցի նրան կծելով։   

բ) հոգևորականի անունից: Ես հոգևորական եմ։ Ապրում եմ Լոնդոնում։ Չգիտես որտեղից իմ տանը առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել իմ տուն, որ  ինքը ինձ է սովորել, ես էլ՝ իրեն. վերջը ընկերացել ենք: Մի գիշեր ես վեր թռա քնից. առնետը կծել էր իմ այտը: Սկզբում  առնետի վրա զայրացել էի, բայց հենց տեսա, վառվող վարագույրները, գլխի ընկա, թե ի՜նչ է պատահել: Իմ տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ես էլ, եթե բա


Posted May 22, 2024 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*