June 2

Ճամփորդություն դեպի Արատես

Երևան Արտաշատ ճանապար

Երևան – Եղեգնաձոր ճանափար

Եղանակը Արատեսում

Արարատ մարզի մասին տեղեկույուն

Արարատի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։ Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։

Վայոց ձորի մասին տեղեկություն։

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավային վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Զբաղեցնելով է 2,308 կմ² տարածք՝ ըստ մեծության 7-րդն է Հայաստանի մարզերի շարքում։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։

Արարատ լեռ

Արարատ (ավանդական հայերեն՝ Սիս և Մասիս) հանգած հրաբուխ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։

Արտաշատ մարզի մասին տեղեկություն

Քաղաքն ունի 22,5 կմ2 տարածք, բաղկացած է 4 թաղամասերից։

Քաղաքն ունի 6 դպրոց, որոնցից մեկը ավագ է, իսկ հինգը՝ միջնակարգ, գործում է 7 պետական մանկապարտեզ, սակայն կան նաև մասնավոր հաստատություններ, նախկինում գործել է համալսարան։ Քաղաքում գործում է մարզադպրոց և մարզադպրոցին կից ֆուտբոլային խաղադաշտ, որը տեղավորում է մոտ 3000 հանդիսական։

Երասխ գյուղի մասին տեղեկություն

Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Մարզկենտրոն Արտաշատ քաղաքից հեռու է 36 կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից՝ 60 կմ դեպի հարավ և ծովի մակարդակից բարձր է 810 մ։ Ունի 21.3 կմ2 տարածք։

Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որով հանդիսանում է Հայաստանի հյուսին ու հարավը կապող հանգույց։

Նախիջևանի մասին տեղեկություն

Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։

Տիգրանաշենի մասին տեղեկություն

Տիգրանաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում՝ Մ 2 (Երևան-Գորիս-Մեղրի) միջպետական ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում։

Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը։

Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Արարատի մարզում։ 1995 թվականին ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Տիգրանաշենը ընդգրկված էր Պարույր Սևակ բնակավայրի կազմում։ 

Զանգակատան մասին տեղեկություն

Գյուղը վերաբնակեցվել է 1828–1830 թվականներին՝ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Պարսկաստանի Խոյի խանության Սալմաստ քաղաքին կից Հաֆթվան գյուղից գաղթած մի քանի ընտանիքներով։ Գյուղը որպես բնակավայր ավելի հին է։ Այդ է վկայում գյուղի տարածքից հայտնաբերված խաչքարը, որը մինչ օրս հայտնաբերված ամենահին խաչքարն է (5-րդ դար)։ Գյուղի հյուսիս արևմտյան մասում, բարձրադիր բլրի վրա գտնվում է հանրապետական նշանակության հուշարձան՝ 19-րդ դարի գերեզմանոցը։

Պարույր Սևակի մասին տեղեկություն

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (1948 թվականից՝ Սովետաշեն, այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից։ 

Եղեգիս համայնքի մասին տեղեկություն

Եղեգիս, համայնք Վայոց ձորի մարզում։ Ներառում է Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականիհունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ 

Եղեգիս համայնքը ստեղծվել է Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ և Քարագլուխ համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 6,947 մարդ։

Արփա գետի մասին տեղեկություն

Արփա, Արևելյան Արփաչայ, Արփանյալ, Արփաչայ, Ձորագետ, Ջերմ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքում, Արաքսի ձախ վտակը։

Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ 

Եղեգիս գետի մասին տեղեկություն

Եղեգիս, Ալագյազ, Ալագյոզ, Ալաղըզ, Ալայազ, Աղքիս, Գետափ, Եղեգիք, Եղեգյաց գետ, էլեգիս, էրտագին, Ղոյթուլ, Ղոյթուր, Ջանիչայ, Ջանլի, Քոյթուլ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։

Գետահովիտը հիմնականում կիրճանման է։

Արատես վանքի մասին տեղեկություն

Արատեսի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Եգնաձոր քաղաքի մասին տեղեկություն

Եղեգնաձոր, Հայաստանի Վայոց ձորի մարզի մարզկենտրոնը։ Գտնվում է Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կիլոմետր հարավ-արևելք։ Զբաղեցնում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։

Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվում էր Խոտորալեզ, ապա վերանվանվել Միկոյան՝ Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։

Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են մթա առաջին հազարամյակին։ Ըստ պատմական աղբյուրների Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Խոտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, Եղեգնաձոր, իսկ 19-րդ դարի սկզբներից՝ Խոտորալեզ։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Քեշիշքենդը դառնում է շրջկենտրոն։

Թռչունների քարանձավի մասին տեղեկություն

Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։