April 17

Չարաճճի զատիկի արկածները

Զատկի մասին նախագիծ — Աննա Սմբատյան Միջին դպրոց, 8.6 դասարան

Կար- չկար մի չարաճճի ու կատակասեր զատիկ կար։ Նրա անունը Պուտպուտիկ էր։ Մի օր Պուտպուտիկը որոշեց վախեցնել իր ընկեր բզեզին, որի անունը Բզբզիկ էր։ Նա մի տերև վերցրեց, վրան անցքեր արեց ու հագցրեց իր գլխին։ Սպասեց մինչև բզեզը մոտենա ու խոտերի արանքից դուրս թռավ բզեզի դիմաց։ Բզեզը վախեցավ, շփոթվեց ու ընկավ հարևան ծաղկի մեջ։ Բզեզը վախից ասաց․  

-Վա՜յ, այս ի՞նչ հրեշ է։  

Պուտպուտիկը գլխից հանեց տերևը և ասաց․

– Բզբզի՛կ, այդ ես եմ, Պուտպուտիկը։

-Պուտպուտի՛կ, ինչ՞ու ինձ վախեցրեցիր։

-Ես ուղղակի շատ եմ սիրում չարաճճիություններ անել։

Եվ երկու ընկեր մի լա՜վ ծիծաղեցին։


Posted April 17, 2022 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*