October 10

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  1. Դուրս գրիր բոլոր անծանոթ բառերը

մշուշ – մառախուղ

շղարշ – քող

խաշամ – աշնանը ծառերից թափված տերևներ

որոտալ – գոռալ

2. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

ա) Մշուշների շղարշի տակ…

Մառախուղը քողի պես ծածկել է երկինքը։

բ) Ամպը լեզուն կուլ է տվել…

Անձրև ու ամպրոպ չի լինում, աշնանային եղանակը սահուն անցում է կատարում ձմռանը։

գ) Ցերեկն էլ է ցրտից կծկվել…

Ցերեկները կարճացել են, մոտենում է ձմեռը։

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

4. Բացատրիր դեղինով նշված բառերը:

մշուշ – մառախուղ

խաշամ – աշնանը ծառերից թափված տերևներ

անհամարձակ – անվստահ, վախկոտ

որոտալ – գոռալ

5․ Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,

Տեսնում եմ մռայլ, աշնանային գույներ

  1.  ի՞նչ ձայներ ես լսում:

Լսում եմ տերևների խշշոցը։

6․ Նկարագրիր քո բակի աշունը

Մեն բակում դեռ աշնանային շունչ չկա, որովհետև մեր բակում չկան մեծ ծառեր, բոլոր ծառերը շատ փոքրիկ են։ Մենք ունենք այգեպան, ով մշակում է ծառերն ու ծաղիկները։ Մեր բակի հողը բերված է Հայաստանի տարբեր շրջաններից։ Եվ հիմա բակի տարբեր հատվածներում շատ տարբեր աշնանային ծաղիկներ են աճում։ Մեր թաղամասը նոր է կառուցված, ծառերը նոր ենք տնկել, բայց ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո, մեր բակում իսկական աշնանային շունչ կզգանք։


Posted October 10, 2022 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*