April 13

Վախթանգ Անանյան․ Ընտանի օձեր

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
ասֆալտապատ գյուղ
քաղցած ընտանիք
կավե օձ
ծուռումուռ բուն
տարիքավոր ջուր
քնած ճանապարհ
ոլոր-մոլորփողոց
արթուն հետք
ազնիվ գիշեր
բարկացած  ափ

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:

Ապրում են տներում, պատերի ճեղքերում, հաճախ ման են գալիս սենյակում, բակում, սողում են հավերի հետևից, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս: Նրանք էլ իրենց հերթին ոչ ոքի չեն խայթում:

4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:

ա) Վաչիկը ավազի հետ խաղալիս, փոքրիկ ձվեր էր գտել և վերցրել։ Դրանք օձի ձվերն էին։ Վաչիկին պատժելու համար, օձը կաթը թունավորել էր։

բ) Օձը, երբ տեսավ իր ձվերը ետ են բերել, գլխապատառ եկավ, տուն ընկավ, որ տեսնի կաթը խմել են, թե ոչ։ Վաչիկի մայրը, երբ դեմն առավ օձի, որ օձը չմոտենա կաթի, արագ թափեց կաթը, որ Վաչիկը թունավոր կաթը հանկարծ չխմի։

5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։

Մինչև Վաչիկը տեղից կշարժվեր, օձը իմ փայտին էլ չնայեց, իմ բարկությանն էլ, արագ հասավ թարեքին, պոչը թափ տվեց օդում, լախտի նման խփեց բաժակին ու ցած գցեց: Բաժակը ջարդվեց, կաթը թափվեց: Իսկ օձը հանդարտված իջավ թարեքից և առանց շտապելու գնաց դուրս ու նոր միայն սկսեց իր ձվերը ծածկել ավազով…

Ես ու երեխաս քարացած – կանգնած մայում ենք, թե սա ի՞նչ հրաշք է, ինչի՞ թափեց կաթը:

Այս հատվածը հավանեցի, որովհետև այն թվում է անիրական։ Այստեղից երևում է, որ մենք շատ բան չգիտենք կենդանիների մասին։ Նրանք ավելի խելացի են, քան մենք կարծում ենք։


6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:

Պատմվածքը սովորեցնում է կարելի է ընկերանալ կենդանիների՝ նույնիսկ օձերի հետ։ Կենդանիները չեն վնասում մարդկանց, եթե մարդուց վատ բան չեն տեսնում։ Կենդանիներն էլ ունեն բնազդներ, հատկապես մայրական բնազդը շատ ուժեղ է զարգացած իրենց մոտ։ Չխնայելով իր կյանքը, մայրը միշտ պատրաստ է պաշտպանել իր ձագերին։