April 28

Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

1. Պատմվածքի համար ավարտ մտածեք։

Պառավը շատ էր տխրել և մտածում էր, թէ ինչ ասի իր տղային։ Երբ նա հասավ, գնաց իր տղայի մոտ ամեն ինչ պատմելու։ Նա իր տղային հանդիպեց և արդեն պատրաստվում էր ամեն ինչ ասել, մեկ էլ այդ շանը տեսավ և բոլորը հուզվեցին։ Փաստորեն, երբ շանը կայարանում թողեցին նա գնացքի հետևից վազեց և հասավ այդ տղայի տուն։


2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։

Ստեղծված իրավիճակում մեղավոր էր կոնդուկտորը, որովհետև նա չէր հասկանում, որ այդ շունը պառավի համար կարևոր է։  
3․ Նկարագրեք Ջեկոյին։

Ջեկոն պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ էր` վզին կապույտ ժապավենից մի բանթով։ Ուներ խոշոր սև աչքեր ու շատ չարաճճի էր։


4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։

Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։ 

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին։

 Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա։

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։


5․ Տեքստից դուրս գրեք 10 բայ և գրեք դրաց դեմքը, թիվը, ժամանակը։

կատարեցի – 1 դեմք, եզակի, անցյալ

Եկավ – 3 դեմք, եզկի, անցյալ

քաշվեցինք – 3 դեմք, հոգնակի, անցյալ

նստեց 3 դեմք, եզակի, անցյալ

դրեց – 3 դեմք, եզակի, անցյալ

ծածկեց – 3 դեմք, եզակի, անցյալ

հանեց – 3 դեմք, եզակի, անցյալ

սկսեց – 3 դեմք, եզակի, անցյալ

գնում ենք- 2 դեմք, հոգնակի, ներկա

մտածեցի – 1 դեմք,եզակի,անցյալ