April 26

Եզդիներ

Եզդիների դրոշը

Հայաստանի Եզդիական համայնքի դրոշը

Միջին Արևելքի իրանալեզու ժողովուրդ, լեզուն` էզդիկի (քրդերենի քուրմանջի բարբառի խոսվածք)։ Որպես հնագույն ազգ, առաջացել է Միջագետքում՝ Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը (ավելի ճանաչելի Սինջար)։ Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում,  Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։ Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Եզդիները Հհայաստանի ամենամեծ փոքրամասնությունն է։

Կարմիր կակաչները եզդիների Նոր տարվա ավետաբերն են, այս ծաղիկներով են նրանք զարդարում իրենց տան դռները Չարշամա Սարսալեի կապակցությամբ։ Տոնն ազդարարում է Աստծո և յոթ հրեշտակների կողմից Երկիր մոլորակի ծնունդը-ստեղծումը։

Խըդր Հաջոյան (Եզդիների ազգային միության նախագահ) – Մենք՝ եզդիներս, հավատում ենք, որ վաղը՝ չորեքշաբթի, Աստված ավարտեց երկրագնդի արարումը:

Եզդի ժողովուրդը ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթի օրն է համարում Նոր տարվա սկիզբ, քանի որ այդ ժամանակ ամեն ինչ ծաղկում է և խորհրդանշում նոր կյանքի մեկնարկը։ Այն նաև կոչվում է Թավուսե Մալակ:

Տոնական սեղանի զարդը, մեր Զատկի պես, հավկիթն է, ներկված, այս դեպքում՝ 4 գույնով, սպիտակը, որ խորհրդանշում է Աստծո մաքրությունը, դեղինը՝ արևի պատվին, կանաչը՝ խոտի և կարմիրը՝ կակաչների։ Չարսամա Սարսալեի ձվի կճեպները եզդիներն աղբաման չեն լցնում, այլ այգում են թափում, որ բերք-բարօրորություն բերի։ Տոնին թխում են նաև հատուկ գաթա՝ կլոճ, հյուրասիրում իրենց ավանդական խաշլաման, շատ այլ կերակուրներ, բացառությամբ հազարով ու կաղամբով ուտեստների։

Տեսանյութ Եզդիների Նոր տարվա մասին։

Ինչպիսի՞ ժողովուրդ են Եզդիները

Միջին Արևելքի իրանալեզու ժողովուրդ

Արդյո՞ք եզդիները և քրդերը իրար հետ կապ ունեն։

Ո՞ր երկրի տարածքում են առաջացել Եզդիները։

Իրաքի տարածքում

Ո՞ր երկրում են ամենաշատը ապրում եզդիները։

Իրաքում

Ինչպե՞ս է կոչվում եզդիների կրոնը։

Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։

Քանի՞ եզդի կա աշխարում։

Մոտ 3 միլիոն։

Ինչե՞րն են եզդիների Նոր տարվա ավետաբերները։

Կարմիր կակաչները։

Ինչպե՞ս են եզդիները նոր տարին նշում։

Ինչ գույնի է Եզդիների դրոշը։

Մուգ կարմիր, սպիտակ դեղին։