April 9

Զատկի տոնը մեր ընտանիքում

Զատիկը մեր ընտանիքում ամենասիրված տոներից մեկն է։ Մենք միշտ այն նշում ենք տանը, և սովորաբար, շատ-շատ հյուրեր ենք ունենում։ Նախապատրաստական աշխատանքներում իմ ամենասիրելի մասը ձու ներկելն է։ Մայրիկս հիմնականում ձուն ներկում է սոխի կեղևով, բայց մի քանի հատիկ խաշած ձու է առանձնացնում, որ ես ու քույրիկս մեր սիրելի գույներով ներկենք։ Զատկի տոնին հատուկ ավանդական ուտեստները միշտ լինում են մեր տոնական սեղանին։ Ինչպես նաև մայրիկս միշտ կաթնահունց է թխում։

Սիրում եմ այս տոնը, որովհետև բոլորս հավաքվում ենք սեղանի շուրջ ու սկսում ենք ձու կռվացնել։ Պապիկս, չգիտեմ ինչպես, միշտ կարողանում է մի շատ ուժեղ ձու ընտրել։ Նա այդ ձուն ինձ է թալիս, որ ես հաղթեմ բոլորին։

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Շնորհավոր Սուրբ զատիկ


Posted April 9, 2023 by samvelbabajanyan in category Հայրենագիտություն

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*