January 21

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի

Երկուշաբթի օրը մենք առաջին դասին մարզական խաղեր խաղացինք Աննա Ղազարյանի հետ։

Մյուս դասին  Դավիթ Խալաթյանը և Աշոտ Վարդանյանը՝  Scratch – ով մեզ սովորացրեցին խաղ սարքել։ Ահա իմ արդյունքը

Հետո մենք Դիջիթեքի վրա QR կոդ ստեղծեցինք։ Ահա իմ արդյունքը

Ապա օնլայն մաթեմատիկական խաղ խաղացինք։

Ուսումնական խաղ

Վերջին դասին մենք Ֆուտբոլ խաղացինք։

Երեքշաբթի

Առաջին դասին մենք Անհատական ուսումնական պլան գրեցինք։

Հետո գաթաներ պատրաստեցինք, իսկ ընկեր Գրետան մեջը կոպեկ էր դրել և ասաց մեզ թե ում այդ կոպեկով կտորը հասնի, նա հաջողակ է լինելու։ Մենք այդ գաթան կտրեցինք և կոպեկով կտորը հասավ իմ դասընկեր Արեգին։

Մյուս դասին մենք ընկեր Անիի հետ նայեցինք Վիշապագորգի գաղտնիքը մուլտֆիլմը։

Վերջին դասին մենք նորից ֆուտբոլ խաղացինք։

Չորրեքշաբթի

Չորրեքշաբթի օրը մենք Jigsaw Planet – ով փազլներ սարքեցինք։ Ահա իմ արդյունքը

Հինգշաբթի

Հինգշաբթի օրը մենք գնացինք սահադաշտ։ Ես այնքա՜ն էի սպասում մեր այս ճամփորդությանը։

Ուրբաթ

Ուրբաթ օրը մենք առաջին դասարանցիներին սովորացրեցինք Jigsaw Planet – ով փազլներ սարքել։