February 9

Դ և Ե նախադասոթյուները

Դ. Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

 Կարդա այսպես.

  • իւրաքանչիւր — յուրաքանչյուր
  • ի պտղոյ — ի պտղո
  • իւրմէ — յուրմե

Բառարան

  • ի պտղոյ իւրմէ — իր պտղից
  • ճանաչի — ճանաչվում է
  • Առաջադրանքներ
  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Յուրաքանչյուր ծառ իր պտղից ճանաչվում է։

  1. Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

 Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի – Յյուրաքանչյուր պտուղ իր ծառից ճանաչվում է։

Առաջին նախադասության մեջ ծառն էր ճանաչվում պտղից, իսկ երկրորդ նախադասության մեջ պտուղն էր ճանաչվում ծառից։

Ե. Եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի՝ բազում արդյունս առնէ:

Բառարան

Անկեալ- ընկած

Արդյունս- արդյունք

Կարդա այսպես՝

Ցորենոյ- ցորենո

Յերկիր- հերկիր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ճիշտ կարդացեք նախադասությունը:
  2. Նախադասույթունն աշխարհաբար դարձրեք:

Եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի՝ բազում արդյունս առնէ:

Եթե մեկ հատ ցորենը չգցես հողի մեջ միայն այդ ցորենը քո մոտ կլինի, իսկ եթե գցես հողի մեջ, ապա շատ ցորեն կաճի։

  1. Ինչպե՞ս ես հասկանում այս արտահայտությունը՝ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի։

Հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի – մեկ հատ ցորենը գցես հողի մեջ՝ կաճի։

  1. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

Եթե մեկ հատ ցորենը չգցես հողի մեջ մենակ այդ ցորենը քո մոտ կլինի, իսկ եթե գցես հողի մեջ ապա շատ ցորեն կաճի։