February 20

Լեզվական աշխատանք։ Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):     Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն   հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ         գերազանցությունը:
           
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,           քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, –ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝  քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Փոքրիկ, չարաճճի, գեղեցիկ քույր։

Խելացի, կարգապահ, շարժուն, հնարամիտ եղբայր։

Հոգատար, բարի, սիրելի մայր։

Ուժեղ, աշխատասեր, ընթերցասեր հայր։

Հոգատար, սպիտակահեր, քնքուշ տատիկ

Ծեր, խոհեմ, ջանասեր պապիկ:

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

            Սիրտ – սրտային, վախ – վախկոտ, քար – քարոտ, մայր – մայրական, երկինք – երկնային, արև – արևոտ, փայտ – փայտե, լեռ(ն) – լեռնային, փողոց – փողոցային, երկաթ – երկաթե, օդ – օդային, ծաղիկ – ծաղկային, եղբայր -եղբայրական, ոսկի – ոսկե, արծաթ – արծաթե, ծով – ծովային, Ամերիկա – ամերիկյան, Ֆրանսիա – ֆրանսիական, Գերմանիա – գերմանական:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:


Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստերը ըստ մտքի։

            Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Ասում են, թե կոկորդիլոսն իր զոհին ուտելուց հետո արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ կոկորդիլոսը զոհին խղճո՞ւմ է: Մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող հեղուկ է առաջանում: Այդ լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Երկու տեքստն էլ արտահայտում են նույն իմաստը, ուղղակի առաջինը ավելի պատկերավոր է նկարագրում կատարվածը։

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ տափաստաններից բարձրանում ենք դեպի մարգագետինները և գնում դեպի ձյան սահմանը, աշխարհն աղքատանում է: Լեռնագագաթներին   ամենից շատ ոչխարներն ու քարայծերն են լինում: Նրանք սիրում են  կանգնել ժայռերի կատարներին 

ու նայել հեռու՝ սարերին ու դաշտերին:
           

Երբ խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները 

և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է:

Բարձր լեռնագագաթներին   ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր  քարայծերն են լինում: Նրանք սիրում են  կանգնել մշուշապատ  ժայռերի կատարներին ու նայել 

հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին:

Ածականներն ավելացնելուց հետո տեքստը ավելի պատկերավոր է դառնում։ Ածականները արտահայտում են առարկաների որակական հատկանիշները։

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով … ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը … … լճերով … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր   ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախորը լճի՝ Բայկալի ափերը երիզող գեղատսիլ լեռներն ասես բարձր մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր ու թափանցիկ ջուր ունի: Հանդարտ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
            Մեր հանրապետությունը լեռնային գեղատեսիլ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

February 20

Գրազը Հ․Թումանյան

Հովիվների համար ի՞նչ է նշանակում «Շունը տարան»

«Շունը տարան» արտահայտությունը նշանակում է գողություն են անում։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ գողանում են անասունները։

  • Նարնջագույն բառերը բառարանով բացատրեք և սովորեք:

սպառնալի- սպառնանք պարունակող
ապաստան-պատսպարվելու տեղ
իգիթ-քաջ, արի,
 թոհուբոհի-կյանքի եռուզեռ:
քոլոզ-թաղիքե կամ բրդյա բոլորաձև քրդական գլխարկ:
դագանակը- հաստ գավազան, մահակ, կոպալ:
քիրվա-կոչական բառ, որ գործածվում Էր սովորաբար թուրք կամ քուրդ մարդու դիմելու համար:

Կապույտով նշված բառերը բառակազմորեն վելուծեք:

Մթնագիշեր-մութ-ա-գիշեր, բարդ բառ

դժոխային-դժոխք-ային, ածանցավոր բառ

վայրկենաբար-վայրկյան – աբար, ածանցավոր բառ

միալար-մի-ա-լար, բարդ բառ

լուսադեմ-լուjս-ա-դեմմ բարդ բառ

ուսախառը – ուս – ա – խառը

  • Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ:

Թուրք Ղափըչօղլին և իր քուրդ հյուրը եկան համաձայնության, որ եթե գիշերվա ընթացքում քուրդը կարողանա Չատիին սպանել և գողանալ իր ամբողջ հոտը, ապա Ղափըչօղլին քրդին իր կապույտ ձին կնվի։ Այսինքն՝ գրազ եկան։ Այդ պատճառով էլ պատմվածքը կոչվում է Գրազ։

  • Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը դուրս գրեք և մեկնաբանեք, թե ինչու էր քրդի համար լաց լինում:

Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․

Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․

Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․

Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Չատիի մայրն ասում էր, որ քուրդն էլ մայր ունի և մոր սիրտը չի դիմանա որդու կորստին։

  • Ի՞նչ հասկացաք պատմվածքից:

Առանց մարդուն ճանաչելու չի կարելի կարծիք կազմել նրա մասին։ Ինքնահավան ու պարծենկոտ լինելը ոչ մի լավ բանի չի բերի, և ի վերջո ուժեղը կհաղթի չարին։

  • Ինչո՞ւ քուրդի հայրը չմեղադրեց հովիվ Չատիին իր որդուն սպանելու համար։

Քրդի հայրը քաջ գիտակցում էր, թե ինչ սխալ ճանապարհ է ընտրել իր որդին։ Եվ շատ անգամ զգուշացրել էր որդուն, որ հեռու մնա վատ շրջապատից, սկսի արդար աշխատանքով գումար վաստակել, ոչ թե գողություն անել։ Գիտեր, որ մի օր պատժվելու է իր արարքների համար։

February 20

Ճահիճներ

1.Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:

3.Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար: