April 30

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք դասարանով գնալու ենք Գյումրի արհեստների թանգարաններ։ Նաև մեր գրած արհեստները և արվեստները։

Ահա նրանք

Խաչքարագործություն և Զինագործություն

Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալեռներին։

Գյումրիում եղանակը տաս օր։

https://exanak.am/10-days-weather-forecast/shirak/gyumri

Ինձ եռօրյա ճամփորդության համար անրաժեշտ է ուտելիք, ջուր, հեռախոս, գլխարկ, գումար։

Մենք այնտեղ նաև համբարձումն ենք նշելու։

Համբարձման տոնը կապված լինելով Սուրբ Զատկի հետ, դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։

Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա հարություն առնում։

Արծրունի քարվարտան ենք գնալու։

Ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների՝ Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից։ Արծրունիների նախնիները եկել են Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառից։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է եղել, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ՝ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Այս վարկածը նման է Մովսես Խորենացու այն պնդմանը, որ իբր Բագրատունիները հրեա են եղել, որը, սակայն, բազմիցս հերքվել է ապացույցներով։

Գորկու այգի ենք գնալու։

Այգին հիմնադրվել է 1805 թվականին, Մինսկի առաջին նահանգապետ Զախարի Կորնեևի կողմից և սկզբում կոչվել է Նահանգապետի այգի՝ ի պատիվ այգու հիմնադրի։ Այգին Բելառուսի առաջին հանրային հանգստի գոտին է եղել․ մեծ այգի՝ ծաղկանոցներով, ծառուղիներով, արհեստական ​​ջրանցքներով։ 19-րդ դարի վերջում այգում հայտնվել է առաջին մարզադաշտը՝ հեծանվահրապարակով, թենիսի խաղադաշտով, կրոկետով և բոուլինգով։ Հնարավոր է եղել հեծանիվ վարձել, իսկ երեխաների համար կազմակերպվել են մարմնամարզության պարապմունքներ և մանկական տոնախմբություններ։ Այգում վաճառվել են բացառապես ոչ ալկոհոլային խմիչքներ՝ հանքային ջուր, կաթ, կեֆիր, թեյ, սուրճ։

Սև բերդ ենք գնալու։

Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ 1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ էր հղել, որում ասվում էր. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ»։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։

Ձիթողցյաններ թանգարան ենք այցելելու։

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։

Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։ Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ 

Յոթ վերք եկեղեցին ենք այցելելու։

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Վարդանանց հրապարակով ենք քայլելու։

Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։

Հրապարակը զարդարում են շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին, բազմաֆիգուր, բրոնզաձույլ արձանախումբ է։

Վարպետաց փողոցով ենք քայլելու։

Հնարավոր չէ գնալ Գյումրի և չքայլել Վարպետաց փողոցով: Այս փողոցի անվանումն այն պատվին է անվանվել վարպետաց, որ այս փողոցում են ծնվել Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակըանը և Մհեր Մկրտչյանը: Հիմա նրանց տուն թանգարաները գտնվում են հենց այդ փողովի վրա: Այս փողոցն մինչ իր այդ անվանումն ձեռք բերելը, անվանվել է Ռուսթավելու փողոց անվանմամբ: Բացի այդ այս փողոցի վրա է գտնվում նաև Խեցեգործական դպրոցը և Գորկու բնակելի տունը:


Posted April 30, 2024 by samvelbabajanyan in category Հայրենագիտություն 5

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*