April 3

Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

  • Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տոն․․․․․

քաղաք – շաքարե քաղաք

հրապարակ – քաղցր հրապարակ

մարդ – շոկոլադե մարդ

դղյակ – խնձորե դղյակ

պաղպաղակ – վաֆլիով պաղպաղակ

ծայր – շոկոլադե ծայր

երեխա – անուշահամ երեխա

տանիք – քաղցրահամ տանիք

կաթ – ելակով կաթ

ծխնելույզ – քաղցր ծխնելույզ

ծուխ – բանանե ծուխ

ոտք – կառամելով ոտք

սեղան – կաթնային սեղան

ափսե – անուշահամ ափսե

տղա – մարմիլադե տղա

  • Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։

Բոլոնիա քաղաքը գտնվում է Իտալիայի հյուսիսում։ Եվրոպայի հնագույն համալսարանական կենտրոններից մեկն է։ Բնակչությունը՝ 374 հազար մարդ է, քաղաքի մակերեսը՝ 140 կմ² է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 54-300 մ է։ Գտնվում է Պո գետի ավազանում։

Քաղաքը հայտնի է իր աշտարակներով և պատկերասրահներով։ Պաստայի սիրահարները հաստատ լսած կլինենՊաստա Բոլոնեզ ուտեստի մասին։ Անվանումից հենց կարելի է կռահել, որ այն Բոլոնիայի այցեքարտերից մեկն է։

  • Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, ինչո՞վ են տարբեր։

Երևակայական ու իրական քաղաքները հիմնականում ունենում են նույն կառույցները՝ շենքերը, պուրակներ, փողոցներ, աշտարակներ, կամուրջներ։ Ուղղակի իրական քաղաքները կառուցված են լինում աղյուսից, փայտից, քարից, իսկ երևակայական քաղաքները ինչ-որ համեղ բաներից, ինչ շատ են սիրում երեխաները։

  • Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել

Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ։

Եթե դպրոցը լիներ պաղպաղակից, սովորողները չէին ցանկանա դասից տուն գնալ, ամբողջ օրը պաղպաղակ կուտեին։
Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։

Երեխաները կշտապեին դուրս ու ինչքան կկարողանային պաղպաղակ կուտեին։
Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։

Պաղպաղակները կհալվեին, ու գետերի փոխարեն պաղպաղակի գետեր կհոսեին։
Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։

Եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ, երեխաները այն կուտեին ձմռանը, որ չհիվանդանան։
Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։

Եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին, ոչ մի անգամ չէին լսի երեխաներից « ես այդ ճաշը չեմ սիրում» արտահայտությունը։

  • Փորձիր նմանատիպ հեքիաթ մտածել նշված վերնագրերից որևէ մեկով՝ «Շոկոլադե հիվանդանոցը», «Քաղցր շունիկը», «Մարմիլադե կամուրջը»։

Շոկոլադե հիվանդանոցը

Մի հիվանդանոց կար կախարդական քաղաքում։ Հիվանդանոցում ամեն ինչ շոկոլադից էր՝ պատերը, առաստաղը, նույնիսկ սեղաններն ու մահճակալները։ Այդ քաղաքում մի ծերուկ էր ապրում, որը չէր սիրում շոկոլադ։ Բարի էր ծերուկը, շատ էր սիրում օգնել բոլորին։ Օրերից մի օր հիվանդացավ այդ ծերուկը։ Ստիպված գնաց հիվանդանոց։ Բժիշկները նրան տարբեր դեղեր էին տալիս, բայց ոչինչ չէր օգնում։ Մահճակալը, որին պառկած էր ծերուկը, ամբողջովին շոկոլադից էր։ Շատ քաղցած էր ծերուկը, բայց իր մոտ եղած սնունդը վերջացել էր, իսկ նոր ուտելիք դեռ չէին բերել։ Ծերուկը փորձեց բարձրանալ մահճակալից, որ ջուր խմի։ Հենց այդ պահին մահճակալի բռնակը պոկվեց ու մնաց նրա ձեռքում։ Նա արագ շոկոլադը տարավ բերանը, որ չտեսնեն, որ ինքն է պոկել բռնակը։ Շոկոլադը հալվեց նրա բերանում ու մի քանի րոպե անց նրա ցավերը մեղմացան։ Նա հասկացավ, որ շոկոլադը բուժեց իր ցավերը։


Posted April 3, 2023 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*