January 29

Ճամփորդություն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Ճամբարային օրերի ընթացքում մենք մեր ջոկատով ուսումնասիրեցինք Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ուղին։ Լսեցինք կոմպոզիտորի տարբեր ստեղծագործություններ։ Բացահայտեցինք, որ կոմպոզիտորը իր Ալմաստ օպերան գրել է Թումանյանի Թմկաբերդի առումը պոեմի հիման վրա։

Մեր գիտելիքները ամրապնդելու համար մեր ջոկատավարների հետ ուղևորվեցինք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան։ Այնտեղ նրա իրերն էին, երաժշտական գործիքները, նույնիսկ հագուստը։ Պարզվեց, որ այդ թանգարանը Ալեքսանդր Սպենդիարյանի իսկական տունն է։ Այնտեղ մեզ պատմեցին Սպենդիարանի կյանքի մասին։

September 5

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Սպետեմբերի մեկին դասարանով ուղևորվեցինք Թեղենյաց վանք, Թեղենիս լեռան բարձունքը հաղթահարելու։ Թեղենյաց վանքը գտնվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է:

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:

Մենք կանգ առանք Բուժական գյուղի մոտ, հետո սկսեցինք քայլել դեպի Թեղենյաց վանք։ Երբ հասանք անտառի սկիզբ, նստեցինք և հանգստացանք։ Հետո շարունակեցինք բարձրանալ դեպի Թեղենյաց վանք։

Ճանապարհին այնքան շոգ էր, որ իմ դասարանցիները իրենց մոտ եղած ամբողջ ջուրը խմեցին, բայց շուտով մենք անտառի մեջ հանդիպեցինք մի աղբյուր, որից հոսում էր խմելու ջուր և այնտեղից մենք մեր շշերի մեջ ջուր լցրեցինք։ Մենք հասանք եկեղեցու մոտ։ Այնտեղ մենք նախաճաշեցինք և ներս մտանք վանք։ Ես հիշում եմ, որ տղաները եկեղեցի մտնելուց պետք է գլխարկները հանեն։ Մենք եկեղեցու մեջ երգեր երգեցինք և դուրս եկանք եկեղեցուց։ Եկեղեցուց դուրս եկանք ու սկսեցինք հաղթահարել բարձունքը՝ Թեղենիս լեռը։

Թեղենյաց վանք
Թեղենյաց վանք

Թեղենիս լեռը Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետն է՝ 2851 մ, երկարությունը՝ 20 կմ։ Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ:

Սարից իջնելուց մենք տեսանք մի գետակ, որի վրա քարեր կային, և մենք այդ քարերի վրայով անցանք գետակը։ Հետո մենք ամբողջ սարը իջանք, սարից իջնելը ավելի արագ էր, քան բարձրանալը ։ Մենք նստեցինք ավտոբուս և վերադարձանք մեր դպրոց։

Սա էլ մեր ճամփորդության մասին տեսանյութը․

September 1

Ամառ 2022

Այս տարի ամառային արձակուրդները ընտանիքով որոշեցինք անցկացնել Տավուշի մարզում։ Իսկ ավելի կոնկրետ՝ Ենոքավանում։ Ես շատ էի սպասում մեր ճամփորդությանը, որովհետև գիտեի, թե ինչքա՜ն նոր տեղեր եմ բացահայտելու ու ի՜նչ հրաշալի արկածներ են մեզ սպասվում։

Հուլիսի 19-ի առավոտյան սկսեցինք մեր ճամփորդությունը։ Դե գիտեք, որ Ենոքավան տանող ճանապարհը անցնում է Սևանա լճի կողքով, ապա անցնում ես Դիլիջանի թունելը, հետո Իջևան քաղաքով։ Թունելն անցնելուն պես, մենք կատարեցինք առաջին կանգառը։ Մենք ասում ենք “Կուկուռուզի” կանգառ։ Ու կերանք ամենահամով կուկուռուզը 🙂

Continue reading
May 29

Ճանապարհորդություն դեպի Ապարանի ջրամբար

Ես իմ դասարանի հետ գնացել էի Ապարանի ջրամբար։ Մեր ավտոբուսը կանգնեց ինչ-որ մի դաշտի մոտ ու այդտեղից սկսվեց մեր քայլարշավը։ Քայլեցինք երկա՜ր դեպի անտառ։ Անտառում մենք նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո շարունակեցինք քայլել։ Հասնելով գեղեցիկ ծաղիկներով լի դաշտ, սկսեցինք ծաղիկներ հավաքել, որպեսզի պսակներ հյուսենք։ Ճանապարհին մենք թրթուրներ ու, նույնիսկ, օձ հանդիպեցինք։ Հետո հասանք Պողոս-Պետրոս եկեղեցի, որը գտնվում է հենց ջրմաբարի ափին։ Կատարեցինք Համբարձման ծեսը, երգեցինք Համբարձման ծիսական երգեր, պարեցինք։ Վիճակ հանեցինք, ինձ շատ ծիծաղելի վիճակ բաժին հասավ 🙂

Վերջում հոգնած, բայց շա՜տ տպավորված վերադարձանք Երևան։

Ես հայրիկիս հետ երկու տարի առաջ եղել էի Ապարանի ջրամբարում, գնացել էինք ձկնորսության։

May 10

Ճամփորդության դեպի Գառնի

Ես իմ դասարանի հետ գնացել էի ճամփորդության դեպի Գառնի Կրիստալ լայն գործարան, Գառնու ձոր՝ Քարերի սիմֆոնիա և Գառնու տաճար։

Ջրի գործարանում մենք տեսանք, թե ինչպես են ջուրը մաքրում, պլաստիկ շիշ պատրաստում, ջուրը լցնում շշի մեջ, փաթեթավորում պատրաստի շշերը ու տեղափոխում պահեստ։ Շատ հետաքրքիր էր։ Ջրի գործարանում մեզ նվիրեցին տարբեր հյութեր։ Ես վեցրեցի Cola, տանձի հյութ և նարնջի հյութ:

Continue reading
January 25

Էյնշտեյն

Էյնշտեյնը ֆիզիկոս գիտնական էր։ Նրա ծննդյան օրը, երբ նա նկարվում էր իր ընկերների հետ, նկարողի տեսախցիկը շատ արագ չէր նկարում։ Իսկ Էյնշտեյնը հոգնել էր կանգնել և ուզում էր իր տուն գնալ։ Էյնշտեյնը լեզու հանեց․ ուզում էր ասել, թե հոգնել էր, և այդ ժամանակ տեսախցիկը նկարեց և Էյնշտեյնը նկարվեց իր ընկերների հետ: Լեզուն հանած նկարը, նրա ամենահայտնի նկարներից մեկը դարձավ։

Այս ամենը ես իմացել եմ, երբ դասարանով գնացել էինք Փոքրիկ Էյնշտեյն թանգարան։ Այնտեղ շատ – շատ հետաքրքիր պարագաներ կային։ Այնտեղ կար մի գունդ, որի վրա ձեռք տալուց մեր մազերը էլեկտրականանում էին ու թռնում օդ։ Կար նաև մի արկղ, որի մեջ մտնելուց միայն մեր գլուխն էր երևում, իսկ մարմինը թաքնված էր։ Թանգարանում շատ հետաքրքիր էր։

Մի խոսքով, շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

October 27

Ճամփորդություն Թեժառույքի վանք

Շաբաթ օրը ես իմ դասընկերների և 4-րդ դասարանցիների հետ գնացինք ճամփորդության Թեժառույքի վանք։ Մենք հավաքվեցիքն եկեղեցու բակում ու ավտոբուսով շարժվեցինք Կոտայքի մարզ։

Առաջին կանգառը Աղբյուրակի կամ Ծովինարի ջրամբարն էր։

Այստեղ ընկեր Սոնան մեզ բացատրեց, թե ինչ է ջրամբարը և ինչի համար է ջրամբարի ջուրն օգտագործվում։ Հին հայրերը Ծովինարին համարում էին ջրի աստվածուհի։ Նրա անունով էլ կոչվում է ջրամբարը։

Շարունակեցինք ճանապարհը դեպի վանք։ Իջանք ավտոբուսից անտառի մոտ և նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո ընկեր Լուսինեն ասաց, որ սար ենք բարձրանալու, և ես շա՜տ ուրախացա։

Այնքան դժվար էր սար բարձրանալը, որ մենք ամեն մեկս մի փայտ էինք վերցրել և այդ փայտերի վրա հենվելով բարձրանում էինք։

Եվ վերջապես հասանք եկեղեցու բակ։

Ես այնքան ոգևորված էի, որ ինձ պատկերացնում էի որպես նախնադարյան մարդ ու հորիած բառեր էի ասում, իսկ ձեռքիս փայտն էլ իմ նիզակն էր։

Մենք եկեղեցու բակում տարբեր խաղեր խաղացինք ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

Հետո մտանք եկեղեցի։ Եկեղեցու ներսում շատ պատկերներ կային։ Շատ գեղեցիկ էր։

Երբ արդեն սարից իջնում էինք, իջնելը ավելի հեշտ էր ու հավես։ Շա՜տ հետաքրքիր ճամփորդություն էր։