March 2

Հարցեր Հովհաննես Թումանյանի կենսագրությունից

1. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովհաննես Թումանյանը։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ-ին Լոռվա Դսեղ գյուղում և ստացել է պապի անունը՝ Հովհաննես։

2. 2. Ովքե՞ր են Հովհաննես Թումանյանի հայրը և մայրը։

Հայրը՝ Տեր-Թադևոս Թումանյանցն էր։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Թումանյանի մայրը՝ Սոնան ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։

3. 1883թ-ից ո՞ր քաղաք է տեղափոխվել Թումանյանը, որտեղ էլ ապրել և ստեղծագործել է իր ողջ կյանքի ընթացքում։

1883թ-ից Թումանյանը տեղափոխվում է Թիֆլիսում և իր ողջ կյանքը շարունակում ապրել և ստեղծագործել Թիֆլիսում։

4. Ո՞վ էր Թումանյանի կինը։

1888 թվականին՝ տասնինը տարեկանում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։

5. Ովքե՞ր էին «Վերնատուն» գրական խմբակի անդամները։

1899թ-ին նրան նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներին էին Ա․ Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը։ Թումանյանը եղել է հայ գրողների միության նախագահը։

6. Եղեռնից փրկված որբերը ինչպե՞ս էին անվանում Թումանյանին։

Որբերը նրան անվանում էին «ամենայն հայոց հայրիկ»։

7. Ի՞նչ պայման էր կապել Թումանյանը որբերի հետ։

Թումանյանը նրանց հետ պայման էր կապել. ով լավ սովորի դասերը, նրան Թումանյանը կտանի իր տուն ծանոթացնելու Անդրանիկի (Զորավար Անդրանիկ) հետ:

Թեստ 1

Թեստ 2


Posted March 2, 2023 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*