March 20

Վահագնի հուշարձան

Վահագն Վիշապաքաղի հուշարձան ...

«Վահագն Վիշապաքաղը» Երևան քաղաքի ամենահայտնի հուշարձաններից է: Արձանը կերտվել է 1964 թ.: Հուշարձանը  1969 թվականին տեղադրվել է Մաշտոցի պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է Մոսկվա կինոթատրոնի մոտ Հայաստանի նկարիչների միության շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվեց ԵրևանԷջմիածին մայրուղու կամրջի մոտ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկում:

«Վահագն Վիշապաքաղ» արձանի քանդակագործը Կառլեն Նուրիջանյանն է: Արձանի նյութը կոփածո պղինձ է, քանդակի բարձրութունը 3,5 մ է, քաշը` մոտ 400կգ:

March 20

Չախչախ թագավորը (մաս 3)

Առաջադրանքներ

Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։

հանդեսով – hանդես

դաշտում – դաշտ

զորքով – զորք

ոչխարի – ոչխար

հովիվներին – հովիվներ

հնձվորներին – հնձվորներ

պալատին – պալատ

երկրից – երկիր

աղվեսի – աղվես

զուռնով – զուռնա

թմբուկով – թմբուկ

երգով – երգ

զորքով – զորք

աղմուկով – աղմուկ

սարերին – սարեր

ոչխարի – ոչխար

թագավորից – թագավոր

Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:

բաժինք – օժիտ

խոտհարք – մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր

վառիկ – հավի ճուտ

անհամար – անհաշվելի

Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:

աղվես – հնարամիտ

Շահ – Մար – վախկոտ

ջաղացպան – հաջողակ

Ըստ ձեզ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:

Ես կարծում եմ, որ Շահ – Մարը չէր հավատա աղվեսի խոսքերին, եթե հեռվում չտեսներ թագավորի հսկա զորքին, որն ուղեկցում էր Չախչախ թագավորին ու իր կնոջը։