September 8

Իմ հայրենագիտական ամառը 2

Ամառային արձակուրդներին մենք ընտանիքով մեկնեցինք Կիպրոս հանգստի։

Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաքը Նիկոսիան է, այն կղզի պետություն է Արևելյան Միջերկրականում և երրորդ խոշորագույն ու երրորդ ամենաբնակեցված կղզին Միջերկրական ծովում, որը տեղակայված է Թուրքիայի հարավում, Սիրիայի և Լիբանանի արևմուտքում, Իսրայելի ու Պաղեստինի հյուսիս արևմուտքում, Եգիպտոսի հյուսիսում և Հունաստանի հարավ արևելքում։

Կիպրոսի հանրապետությունը բաժանված է երկու հիմնական մասերի, կղզու հարավային մասը գտնվում էԿիպրոսի հանրապետության վերահսկողության ներքո և կազմում է կղզու 59%-ը և հյուսիսը՝ կառավարում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը կազմում է կղզու մոտ 36%-ը։ Մյուս 4%-ը ՄԱԿ-ի բուֆերային գոտին է։

Կիպրոսի բնակչության մեծամասնությունը (մոտ 80 %) հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3 հազար տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք են գործել XVI դարում։ Հունաստանի հետ հույն-կիպրացիների միավորմանը շարունակաբար խոչընդոտել է կղզու փոքրաթիվ թուրքական համայնքը։

Մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Լարնակա քաղաքում, ապա շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Պրոտարաս քաղաք, որը հայտնի է իր լողափերով։

September 8

Իմ հայրենագիտական ամառը 1

Այս ամառ՝ հուլիսին, մենք գնացքով մեկնեցինք Գյումրի։ Գյումրի քաղաքը գտնվում է Շիրակի մարզում, համարվում է մարզի մարզկենտրոնը։ Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։

Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է։ Այստեղ են նկարահանվել «Հին օրերի երգը» ֆիլմը, երկու տարի անց` «Մեր մանկության տանգոն»: Գյումրիում են նկարահանվել նաև «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», ավելի վաղ՝ «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք» ֆիլմերը: