September 22

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

  • Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։

Ես բանաստեղծությունը կարդալիս զգում եմ, որ հնարավոր չի չսիրել Հայաստանը։

  • Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։

Իմ կարծիքով հայրենիքի նկատմամբ սերը պետք արտահայտել աղբ չթափելով, հոգ տանելով բնության մասին, ուժեղացնելով երկիրը, լավ սովորելով, լավ մասնագետ դառնալով։

  • Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։

Բանաստեղծության մեջ տարբեր զգացողություններ է արտահայտում հեղինակը ու բոլորի դեպքում էլ կրկնում է նույն տողերը։

  • Տեքստից դուրս գրեք բոլոր այն բառերը, որոնք հոգնակի թվով են գործածված։

Այտերս, ծնկներս, աչքերս, թևերս