September 9

1.1 Շենքերի համարակալումը

  1. Փողոցով քայլելիս ձախ կողմում տեսել եք համար 17 շենքը։ Ո ՞ր շենքը կլինի
    նույն կողմում հաջորդը։

19

2. Փողոցի ձախ կողմում 1 – 7 (1-ից 7) համարի շենքերի միջև բնական թվով
համարակալված քանի՞ շենք կա։

2 շենք

3. Փողոցում կոտորակով համարակալված շենքեր չկան, իսկ ամենամեծ համարով շենքը 71-րդն է: Փողոցի ո՞ր կողմում ավելի շատ շենք կա՝ ձա՞խ, թե աջ։

ձախ կողմում

4. Առաջին փողոցում կա 57 շենք, իսկ երկրորդում ՝ 56։ Արդյոք փողոցներից մեկի աջ կողմում ավելի շա՞տ շենք կա:

Ոչ, շենքերը հավասար են։

5. Եթե փողոցի երկու կողմում շենքերը հավասարաչափ են դասավորված, այն է՝
1 համարով շենքի դիմաց 2 համարով շենքն է, 3-ի դիմաց՝ 4-ը, ապա ո՞րը կլինի
հետևյալ համարով շենքի դիմացի շենքը.
ա) 7, բ) 12, գ) 24, դ) 51։

7 – 8, 12 – 11, 24 – 23, 51 – 52

6. Դուբին, 35 համարի շենքից դուրս գալով, շարժվեց աջ ու քիչ անց նկատեց,
որ հասել է համար 27 շենքին։ Ո ՞ր շենքի մոտ նա կհասներ, եթե շենքից դուրս
գալով նույն քանակությամբ շենքերի մոտով քայլեր ձախ։

45 շենքին

7. Զավենը դուրս եկավ զբոսանքի 21։06-ին և տուն վերադարձավ 22։10-ին։
ա) Որքա՞ն ժամանակ զբոսնեց Զավենը։

բ) Համարելով, որ տնից այգի գնալը տևում է 8 րոպե, իսկ այգուց տուն
վերադառնալը՝ 11, պարզե՛ք, թե քանի րոպե այգում եղավ Զավենը։
գ) Ի՞նչը կարող է այգի գնալու և այգուց վերադառնալու ժամանակների տարբերության պատճառ դառնալ։

21:06 + 8ր = 21:14

22:10 – 11ր = 21:59

21:59 – 21:14 = 45ր

Տարբերության պատճառ կարող է լինել այն, որ հոգնել է և ավելի դանդաղ է սկսել քայլել։

8. Ինգան աշտարակ կառուցեց կոնստրուկտորի 24 դետալով, որոնք 5-ով ավելի
են Յանայի օգտագործած դետալների քանակից։ Քանի՞ դետալ օգտագործեց Յանան։

19 դետալ