September 18

Թեմա՝ Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամ/մաս 3.

  1. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․
    Օրինակ՝ 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400

    Օրինակ՝ 19‧60-19‧40=19‧(60-40)=19‧20=380

85·54+85·46 = 85 x (54 + 46) = 100 x 85 = 8500

76·204+76·96 = 76 x (204 + 96) = 300 x 76 = 22800

55·25+55·75 = 55 x (75 + 25) = 5500

425·15-125·15 = 15 x (425 – 125) = 300 x 15 = 4500

23·505-23·5 = 23 x (505 – 5) = 500 x 23 = 11500

2. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

Օրինակ՝ 194‧40+194‧50+194‧10=194‧(40+50+10)=194‧100=19400

Օրինակ՝ 19‧60-19‧40-19‧10=19‧(60-40-10)=19‧10=190

501·25+501·18+501·57 = 501 x (25 + 18 + 57) = 100 x 501 = 50100

61·15+61·45+61·40 = 61 x (15 + 45 + 40) = 100 x 61 = 6100

24·23-24·3-24·11 = 24 x (23 – 3 – 11) = 9 x 24 = 216

86·105+86·15+86·55 = 86 x (15 + 105 + 55) = 175 x 86 = 15050

26·205-26·45-26·35 = 26 x (205 – 45 – 35) = 195 x 26 = 5070

3. Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

Օրինակներ՝ 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285

Օրինակներ՝ 19‧(12-8)=19‧12-19‧8=228-152=76

(17+4)‧31= 31 x 17 + 31 x 4 = 527 + 124 = 651

(28-14)‧50= 50 x 28 – 50 x 14 = 1400 – 700 = 700

25‧(120-12)= 25 x 120 – 25 x 12 = 3000 – 300 = 2700

6‧(120-12)= 6 x 120 – 6 x 12 = 720 – 72 = 648

Հուլիսի ֆլեշմոբի խնդիրներ

4.Արամն ու Կարենը գնացել էին ձկնորսության։ Արամի մոտ ավելի լավ էր ստացվում ձուկ բռնելը, քան Կարենի մոտ։ Նրանք միասին քանի՞ ձուկ էին բռնել, եթե Կարենի բռնած ձկների քանակը 18-ով պակաս էր ընդհանուր բռնած ձկների քանակից և նրանցից մեկը մյուսից 14-ով քիչ ձուկ էր բռնել։

18 – 14 = 4 (Կարեն)

4 + 14 = 18 (Արամ)

18 + 4 = 22 ձուկ (միասին)

5. Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում` վեցական նստելատեղ: Քանի՞ նստելատեղ կա այդ ինքնաթիռում:

23 x 6 + 4 = 142

6.Աշոտը 2 վայրկյանում վազում է 3 մետր, իսկ նրա փոքր եղբայրը 1 վայրկյանում վազում է 1 մետր։ Նրանք միաժամանակ միևնույն կետից ուղիղ գծով սկսեցին վազել 240 մետր հեռավորության վրա գտնվող ծառի մոտ։ Ծառի մոտ Աշոտը քանի՞ վայրկյան կսպասի եղբորը։

եղբայրը 2վ վազում է 2մ

240 : 3 = 80 Աշոտ

240 : 2 = 120 եղբայր

80 x 2 = 160 վ

120 x 2 = 240 վ

240 – 160 = 80 վ

7. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ 5 առաջադրանք։

8. «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին: Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:

September 18

Վ․ Սարոյան․«Առաջին օրը դպրոցում» մաս 2

Մգեցրած բառերի բացատրությունները բառարանից դուրս գրիր և սովորիր։

օտարոտի – տարօրինակ, անսովոր

զվարճալի – ուրախ

ապշեցնել – զարմացնել

հաշմել – վնասել

Գրիր մեկական նախադասություն տեքստի մգեցված բառերից յուրաքանչյուրով։

Մութ անտառում արշավականները օտարոտի ձայն լսեցին։

Այսօր ընտանիքով զվարճալի ֆիլմ դիտեցինք։

Տղան իր յուրահատուկ ձայնով բոլորին ապշեցրեց։

Պատերազմի ժամանակ զինվորը հաշմել էր իր ոտքը։

Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներից որևէ մեկով կամ երկուսով նոր բառեր կազմեք։

սրտնեղիչ – բարդ բառ, սիրտ + նեղել

աղբարկղ – բարդ բառ, աղբ + արկղ

նախասենյակ – ածանցավոր բառ, նախ + սենյակ

սրտամոտ, սրտաբան, սրտաբաց

աղբաման, աղբագունդ, աղբակույտ

արկղաձև, փոստարկղ, դրամարկղ

հյուրասենյակ, ննջասենյակ, աշխատասենյակ

Ինչպե՞ս էր տնտեսուհի Էմին սպասում Ջիմին։

Էմին մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ։ Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին:

Արդյոք Ջիմը հավանեց դպրոցը, ինչո՞ւ։

Այո, հավեց դպրոցը։ Նրան շատ դուր էին եկել դասընկերները։ Ջիմին հատկապես դուր էին եկել Էրնըստի կատակները:

Ինչպիսին էր Ջիմի ուսուցչուհին։

Միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր։

Համեմատիր քո առաջին ուսուցչուհուն Ջիմի առաջին ուսւոցչուհու հետ։

Միսս Բիննին տարեց կին էր, բարկացկոտ ու փնթփնթան, իսկ իմ առաջին ուսուցչուհին՝ Լուսինե Փաշայանը, շատ գեղեցիկ է ու նուրբ։ Նա ունի սիրուն ժպիտ ու շատ մեղմ ձայն։ Միշտ օգնում էր դասերի ժամանակ, շատ համբերատար էր ու ուշադիր։ Ես շատ եմ սիրում իմ առաջին ուսուցչուհուն։