September 12

Հայկական լեռնաշխարհ

Ի՞նչ գիտեք Հայկական լեռնաշխարհի մասին։

Դիրք, հարևան տարածքներ Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան
Նշանավոր լեռնագագաթներ Արագած, Աժդահակ
Նշանավոր դաշտեր Արատյան դաշտավայր
Գետեր, լճեր Արաքս, Ախուրյան, Դեբետ, Քասախ, Սևանա լիճ, Արփի լիճ, Ակնա լիճ
Բույսեր, կենդանիներ եղինջ լուսան, հովազ, արջ, գայլ, եղնիկ

September 12

Միանիշ, բազմանիշ թվեր. մաս 1,2,3

  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։

10 հատ՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 

2. 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։

4 թվանշան 3,5,6,7

3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։

489655784 9 նիշ

6 տարբեր – 4, 8, 9, 6, 5, 7,

3 կրկնվող – 4, 8, 5

4. 60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։

60285 hինգանիշ ` 6, 0, 2, 8, 5    

5. 70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։

70562866 ութանիշ թիվ է ` 7, 0, 5, 6, 2, 8, 6, 6

6 տարբեր – 7, 0, 5, 6, 2, 8

1 կրկնվող – 6

6. 85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։

85640058 ութանիշ թիվ է 8, 5, 6, 4, 0, 0, 5, 8

7. 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։

56689554100 11 նիշ

7 տարբեր – 5, 6, 8, 9, 4, 1, 0

3 կրկնվող – 6, 5, 0

8. Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։

ամենափոքր  միանիշ  թիվը ` 1

ամենամեծ միանիշ  թիվը` 9

9. Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը

9

10. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 – 9

10. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։

ամենափոքր երկնիշ թիվը՝ 10

ամենամեծը՝ 99

11. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։

14, 13, 12, 11, 10 – 5 երկնիշ թիվ

12. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։

93, 94, 95, 96, 97, 98, 99 – 7 երկնիշ թիվ

Միանիշ և բազմանիշ թվեր 2 մաս

  1. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։

                    7 հատ 93, 94 , 95, 96, 97, 98, 99   

  1. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։

                99 – 9 = 90

  1. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  երկնիշ  թվերը   գրելու  համար։

                 90 x 2 = 180

  1. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։

90  – 9 = 81

  1. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։

                 999 – 99 = 900

  1. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  եռանիշ թվերը գրելու համար։

900 x 3 = 2700

  1. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի գումարը:

                    10 + 9 = 19

  1. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի  տարբերությունը:

                  99 – 9 = 90

  1. Ո՞րն  է ամենափոքր  եռանիշ   թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։

          ամենափոքր      100,  ամենամեծ   999

  1. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:

                 99 + 999 = 1098

  1. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի  տարբերությունը:

999 – 99 = 900

  1. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:

999 – 10 = 989

  1. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:

99 + 999 = 1098

  1. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի գումարը:

99 +100 = 199

Continue reading
September 12

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

մոտալուտ – մոտակա

սաստիկ – խիստ, շատ

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

 շունչը փչեց – մահացավ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Այս առակի գլխավոր հերոսներն են առյուծն ու կրիան։ Առյուծը իմաստուն էր,  հասկացել էր, որ կրիան ինքնահավանի մեկն էր։ Իսկ կրիան եսասեր էր, իրեն հավասարացրել էր առյուծին;

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Առակը ցույց է տալիս, որ մեծամիտ և չարամիտ լինելու փոխարեն, ճիշտ է օգնության ձեռք մեկնել ընկերոջը, որովհետև խոսքը զենքի ուժ ունի։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Հովազն ու արջը

Մի օր անտառում հանդիպեցին հովազն ու արջը։ Նրանք իրար հետ ընկերություն էին անում և ամեն օր նրանք անտառի կենտրոնում հանդիպում էին և իրար հետ խաղում, զրուցում։ Մի օր հովազը անտառի կենտրոնում սպասում էր արջին, բայց արջը չեկավ և հովազը, որոշեց գնալ արջի որջի մոտ։ Երկար փնտրեց բայց արջը այնտեղ չէր։ Հովազը որջը հոտոտեց և մարդկանց հոտն առավ։ Հովազը հասկացավ, որ մարդիկ արջին գողացել էին և հովազը վազեց դեպի մարդկանց գյուղը։ Նա տեսավ, որ մարդիկ արջին և ուրիշ կենդանիներին փակել են վանդակներում և ուզում են տանել նրանց կենդաբանական այգի։ Երբ ընկավ գիշեր, հովազը մտավ գյուղ և ազատեց արջին, իսկ նրա հետ էլ ուրիշ կենդանիներին։ Հովազը և արջը ճանապարհեցին կենդանիներին անտառ։

Իմ առակը ցույց է տալիս հակառակը։ Իմ առակով ես ուզում եմ ասել, որ պետք է միշտ օգնել ընկերներին։ Կապ չունի թե դու մեծ ես չափերով, մի օր կարող է քեզնից չափերով փոքրը քեզ օգնության հասնել։