September 26

Ծիրանի ծառը

  • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:

վեհանձն – բարձր հատկանիշներով օժտված

կանոնավոր – ճշգրիտ

զիլ – բարձր և սուր

  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:

Փոքր ժամանակ երեխաները շատ են հարևանի այգիներից մրգեր քաղում, այդ պատճառով էլ Օգիի կարծիքով դա մեղք չէր, այլ չարաճճիություն։

  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես:

Յուլիսիս Մաքոլին, Արենա, Մերի Արենա, Լայոնել Քեբոտ, Օգյուստ Գոթլիբը, Հոմեր Մաքոլի, Նիքի Փալոդա, Ալֆ Ռայֆ, Շեկ Մանուկյան, Հենդերսոն

Մեծատառով են գրվում մարդկանց անուն ազգանունները, ինչպես նաև պետությունների, քաղաքների, գյուղերի, աշխարհագրական վայրերի, կազմակերպությունների անունները և այլն։

  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:

Օգսին շատ ինքնավստահ էր, կարողանում էր իր շուրջը հավաքել թաղի մյուս երեխաներին, լավ կազմակերպիչ էր, հետևում էր թաղի հաստատված կանոններին, որոնցից մեկը՝ փոքրերին վտանգավոր տեղեր չտանելն էր, այդ պատճառով նա Յուլիսիսին ուղարկեց տուն ու չտարավ ծիրան գողանալու։

  • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:

Լայոնելի հավատարիմ, բարի և վեհանձն էր։

September 26

Հայաստանը մեր աչքերով

Իմ կարծիքով աշխարհի ամենալավ երկիրը Հայաստանն է։ Հայաստանը շատ հին երկիր է, Հայաստանի ամենամեծ լիճը Սևանա լիճն է։ Հայաստանի բնությունը շատ լավն է, հարուստ է տարբեր բուսատեսակներով և կենդանական աշխարհով։ Մենք շատ ենք սիրում ընտանիքով ճամփորդել։ Ես այցելել եմ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզեր, ինչպես նաև Արցախ։ Ես շատ եմ սիրում Երևանը, որտեղ ես ծնվել ու ապրում եմ։

September 26

Թվի բնութագրում մաս 2

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։

59041

2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5։

553514

3. Որքանո՞վ կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 9-ով։

9 – 7 = 2, կմեծանա 2-ով

4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 4-ով։

80 – 40 = 20, կփոքրանա 20 -ով

5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 8-ով։

800 – 500 = 300, կմեծանա 300-ով

6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի  3-ով։

6000 – 3000 = 3000, կփոքրանա 3000 – ով

7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։

26081

8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։

663628

9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։

8 – 3 = 5, կմեծանա 5 -ով

10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։

80 – 30 = 50, կփոքրանա 50 -ով

11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։

600 – 400 = 200, կմեծանա 200 -ով

12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։

8000 – 2000 = 6000, կփոքրանա 6000 -ով

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

  1. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 7 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 6,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5:

556547

2. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 4   է,    իսկ տասհազարավորը՝ 3։

34056

3․ Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի 9- ով

9 – 6 = 3, կմեծանա 3 – ով

4. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։

5904

5. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի  2-ով։

5000 – 2000 = 3000, կփոքրանա 3000 -ով