September 7

Առակներ

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։

Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։

Թեպտ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել:

Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Այս առակը սովորեցնում է, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, և ամեն ինչ պետք է անել իր ժամանակին։

Ինչ՞ու էր բարկացել մարդը։

Ինչպ՞ես խոսեց ծառերից մեկը մարդու հետ։

Հետևեց արդյ՞ոք մարդը ծառի խորհրդին։

Առյուծը և կենդանիները

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա. 

— Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։

Պատասխանում են․

– Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից և ոչ էլ ուրիշ գազանից։

 Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

Այս առակը սովորեցնում է, որ պետք է օգնել բոլորին, եթե ուզում ես՝ քեզ էլ օգնեն։

Ի՞նչ էր պատահել առյուծի հետ։

Օգնեցի՞ն արդյոք կենդանիները առյուծին։

Հասկացա՞վ առյուծը իր սխալը։

Գյուղացին և որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր:

Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան:

Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:

Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Ի՞նչ էր ուզում գյուղացին։

Ի՞նչ ասաց գյուղացին իր զավակներին։

Գտա՞ն արդյոք որդիները այգում գանձ։


Posted September 7, 2022 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*