November 14

Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 9 սմ է։

p = 4 x 9 = 36 սմ

s = 9 x 9 = 81 սմ քառ․

  1. Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

p = 24 : 4 = 6 սմ

  1. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

s = 5 x 5 = 25 մ քառ․

Պատ․ 5 մ (քառակուսու կողմը )

  1. Հաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

p = (16 + 12 ) x 2 = 28 x 2 = 56 սմ

s = 16 x 12 = 192 սմ քառ․

  1. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 56 սմ է։

p = 56 + 56 = 112 սմ

  1. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 62 դմ է։

p = 62 x 2 = 116 դմ

  1. Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 5 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

10 + 5 = 15դմ

p = 2 x 10 + 2 x 15 = 20 + 30 = 50 դմ

s = 10 x 15 = 150 դմ քառ․

  1. Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

p = 13 + 14 + 15 = 42 սմ

  1. Հաշվի՛ր 25 դմ, 24 դմ, 26 դմ և 27 դմ կողմերով քառանկյան պարագիծը։

p = 25 + 24 + 26 + 27 = 102 դմ

  1. Քառակուսու մակերեսը 64 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

s = 8 x 8 = 64 մ քառ․

Պատ․՝ 8 մ։

  1. Քառակուսու պարագիծը 44 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

44 : 4 = 11 սմ

  1. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
  1. Քառակուսու պարագիծը 32 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

32 : 4 = 8 սմ

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 12 սմ է։

p = 4 x 12 = 48 սմ

s = 12 x 12 = սմ քառ․

  1. Ուղղանկյան երկարությունը 20 սմ է, իսկ լայնությունը 6 սմ ով պակաս է երկարությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

20 – 6 = 14 սմ

p = 2 x 20 + 2x 14 = 40 + 28 = 68 սմ

s = 14 x 20 = 280 սմ քառ․

November 14

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրել անծանոթ բառերը։

անըրջային – երազի նման

թեթևասահ – թեթևորեն սահող

շաղ – բույսերի վրա կուտակված ջրի կաթիլներ

եդեմային – դրախտային

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։

անըրջային – անուրջ + ային – երազի նման

թեթևասահ – թեթև + ա + սահել – թեթևորեն սահող

եդեմային – եդեմ + ային – դրախտային

  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։

արշավային տրամադրություն

  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/

Իր օրերն ու ժամերը սարում է անցկացնում հովիվը։

  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։

Մեր գյուղի տան այգում։

  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։

լավ – հրաշալի, ընտիր

թեթևասահ – թեթևաքայլ

հով – զով

առավոտ – լուսաբաց

շողալ – փայլել

եդեմային – դրախտային

շվի – եղեգնափող, դուդուկ

հովիվ – գառնարած, չոբան

November 14

Մագաղաթ

professor-claims-to-have-discovered-the-worlds-oldest-torah-scroll-in-italy

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների հիմնական մասը եղել է պատրաստված մագաղաթից:

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ  էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:

Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

November 14

Մեսրոպ Մաշտոցի անունը կրող վայրեր

Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962 թվականից Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը՝ Մատենադարանը։

Մաշտոցի անունն է կրում Երևան քաղաքի գլխավոր պողոտան։

Մաշտոցւ անունով կա նաև համալսարան՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանը։

Նրա անունով է կոչվում Օշականի գլխավոր փողոցը, միջնակարգ դպրոցը և Օշականում կա նրա անունը կրող եկեղեցի, որը կառուցվել է նրա շիրմի վրա։