September 27

Կարգային միավորներ

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

  • 236 = 2 x 100 + 3 x 10 + 6 x 1
  • 807 = 8 x 100 + 7 x 1
  • 4502 = 4 x 1000 + 5 x 100 + 2 x 1
  • 1561 = 1 x 1000 + 5 x 100 + 6 x 10 + 1 x 1
  • 46305 = 4 x 10000 + 6 x 1000 + 3 x 100 + 5 x 1
  • 75610 = 7 x 10000 + 5 x 1000 + 6 x 100 + 1 x 10
  • 400693 = 4 x 100000 + 6 x 100 + 9 x 10 + 3 x 1
  • 408964 = 4 x 100000 + 8 x 1000 + 9 x 100 + 6 x 10 + 4 x 1

2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1 = 6204
  • 8· 1000+6·100+9·10+7·1 = 8697
  • 4· 1000+3·10+6·1= 4036
  • 7· 10000+3·1000+2·10+5·1 = 73025
  • 4· 10000+3·100+2·10+4·1 = 40324
  • 3· 10000+3·1000+2·1 = 33002
  • 6· 100000+3·100+2·10+5·1= 600325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։

994989

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։

15112

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։

10336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:

4508 հայուրավորների կարգում

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։

9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

տասնվորը

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)10

գ)10000

դ)200

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։

2 – րդ կարգի 5 միավոր է պարունակում

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

տասհազարավորը

12.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

1. Գտիր այն թիվը, որի միավորը 8 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 1 է, տասհազարավորը՝ 3, հարյուրավորը՝ 2։

31248

2. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 7։

774787

3. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
գումարի տեսքով․

987 = 9 x 100 + 8 x 10 + 1 x 7

1234 = 1 x 1000 + 2 x 100 + 3 x 10 + 4 x 1

88888 = 8 x 10000 + 8 x 1000 + 8 x 100 + 8 x 10 + 8 x 1

142938 = 1 x 100000 + 4 x 10000 + 2 x 1000 + 9 x 100 + 3 x 10 + 8 x 1

13.Սիրելի սովորողներ, «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում  ուսումնասիրեք ու տեղեկություններ հավաքեք  արաբական ու հռոմեական թվերի վերաբերյալ։

September 26

Ծիրանի ծառը

  • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:

վեհանձն – բարձր հատկանիշներով օժտված

կանոնավոր – ճշգրիտ

զիլ – բարձր և սուր

  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:

Փոքր ժամանակ երեխաները շատ են հարևանի այգիներից մրգեր քաղում, այդ պատճառով էլ Օգիի կարծիքով դա մեղք չէր, այլ չարաճճիություն։

  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես:

Յուլիսիս Մաքոլին, Արենա, Մերի Արենա, Լայոնել Քեբոտ, Օգյուստ Գոթլիբը, Հոմեր Մաքոլի, Նիքի Փալոդա, Ալֆ Ռայֆ, Շեկ Մանուկյան, Հենդերսոն

Մեծատառով են գրվում մարդկանց անուն ազգանունները, ինչպես նաև պետությունների, քաղաքների, գյուղերի, աշխարհագրական վայրերի, կազմակերպությունների անունները և այլն։

  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:

Օգսին շատ ինքնավստահ էր, կարողանում էր իր շուրջը հավաքել թաղի մյուս երեխաներին, լավ կազմակերպիչ էր, հետևում էր թաղի հաստատված կանոններին, որոնցից մեկը՝ փոքրերին վտանգավոր տեղեր չտանելն էր, այդ պատճառով նա Յուլիսիսին ուղարկեց տուն ու չտարավ ծիրան գողանալու։

  • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:

Լայոնելի հավատարիմ, բարի և վեհանձն էր։

September 26

Հայաստանը մեր աչքերով

Իմ կարծիքով աշխարհի ամենալավ երկիրը Հայաստանն է։ Հայաստանը շատ հին երկիր է, Հայաստանի ամենամեծ լիճը Սևանա լիճն է։ Հայաստանի բնությունը շատ լավն է, հարուստ է տարբեր բուսատեսակներով և կենդանական աշխարհով։ Մենք շատ ենք սիրում ընտանիքով ճամփորդել։ Ես այցելել եմ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզեր, ինչպես նաև Արցախ։ Ես շատ եմ սիրում Երևանը, որտեղ ես ծնվել ու ապրում եմ։

September 26

Թվի բնութագրում մաս 2

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։

59041

2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5։

553514

3. Որքանո՞վ կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 9-ով։

9 – 7 = 2, կմեծանա 2-ով

4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 4-ով։

80 – 40 = 20, կփոքրանա 20 -ով

5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 8-ով։

800 – 500 = 300, կմեծանա 300-ով

6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի  3-ով։

6000 – 3000 = 3000, կփոքրանա 3000 – ով

7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։

26081

8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։

663628

9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։

8 – 3 = 5, կմեծանա 5 -ով

10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։

80 – 30 = 50, կփոքրանա 50 -ով

11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։

600 – 400 = 200, կմեծանա 200 -ով

12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։

8000 – 2000 = 6000, կփոքրանա 6000 -ով

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

  1. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 7 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 6,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5:

556547

2. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 4   է,    իսկ տասհազարավորը՝ 3։

34056

3․ Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի 9- ով

9 – 6 = 3, կմեծանա 3 – ով

4. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։

5904

5. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի  2-ով։

5000 – 2000 = 3000, կփոքրանա 3000 -ով

September 25

Արա Գեղեցիկ և Շամիրամ

  • Ի՞նչ պատմություն է պատմում Մովսես Խորենացին Արայի և Շամիրամի մասին։

Մովսես Խորենացին պատմում է, որ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր Հայոց արքա Արա Գեղեցիկին։ Նա արշավել է Հայաստանի վրա։ Այդ պատերազմում Արան զոհվում է, իսկ Շամիրամը փորձում է նրան վերակենդանացնել, բայց չի ստացվում։ Նա խաբում է հայ ժողովրդին, ասելով, որ Արան կենդանացել է, որպեսզի նրանց զայրույթը զսպի։

  • Նկարագրե՛ք Արային և Շամիրամին։

Արան շատ գեղեցիկ էր, այդ պատճառով նրան անվանում էին Արա Գեղեցիկ։

Շամիրամը շատ խորամանկ էր և խաբեբա։

September 25

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

  1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:

օրան – խուրձ

շար եկան- շարվեցին

պաղել – սառչել

մարմանդ – մեղմ

շաղ տալ – տարածել

մշուշ – մառախուղ

ժիր – աշխույժ

դալուկ – գունատ

2. Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:

3. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝

ցիր եկան – ցրվեցին

կախ տվավ – կախվեց

փախ տվավ- փախավ

քուն դրավ- քնեց

վար եկան – իջան

շող կապեց – շողաց

4. Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք:

September 23

Թվի բնութագրում

  1. Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․             

25; 462; 401; 3245; 2085; 46560

25 թիվը երկնիշ է։ Կրկնվող թվանշան չունի, օգտագործել ենք 2 և 5 թվանշանները։ Կենտ է, ունի 2 կարգ` միավոների կարգ, տասնավորների կարգ, միավորը 5, տասնավորը 2:

462 թիվը եռանիշ է։ Կրկնվող թվանշան չունի , օգտագործել ենք 4, 6, 2 թվանշանները: Զույգ է, ունի 3 կարգ՝

միավոների կարգ, տասնավորների կարգ, հարյուրավորների կարգ, միավորը 2, տասնավորը 6,

հարյուրավորը 4:

401 թիվը եռանիշ է: Կրկնվող թվանշան չունի, օգտագործել ենք 4, 0, 1 թվանշանները։ Կենտ է, ունի 3 կարգ՝

միավորների կարգ, տասնավորների կարգ, հարյուրավորների կարգ, միավորը 1, տասնավորը 0,

հարյուրավորը 4:

3245 թիվը քառանիշ է։ Կրկնվող թվանշան չունի, օկտագործել ենք 3, 2, 4, 5 թվանշանները։ Կենտ է, ունի 3 կարգ՝ միավորների կարգ, տասնավորների կարգ հարյուրավորների կարգ, հազարավորների կարգ, միավորը 3, տասնավորը 4, հարյուրավորը 2, հազարավորը 3։

2085 թիվը քառանիշ է։ Կրկնվող թվանշան չունի, օկտագործել ենք 2, 0, 8, 5 թվանշանները։ Կենտ է, ունի 4 կարգ՝ միավորների կարգ, տասնավորների կարգ հարյուրավորների կարգ, հազարավորների կարգ, միավորը 5, տասնավորը 8, հարյուրավորը 0, հազարավորը 2։

46560 թիվը հնգանիշ է։ Կրկնվող թվանշան ունի, օկտագործել ենք 4, 6, 5, 6, 0 թվանշանները։ Զույգ է, ունի 5 կարգ՝ միավորների կարգ, տասնավորների կարգ հարյուրավորների կարգ, հազարավորների կարգ, տասհազարավորների կարգ, միավորը 0, տասնավորը 6, հարյուրավորը 5, հազարավորը 6,

տասհազարավորը 4

  1. Գտի՛ր այն թիվը, որի միավորը 6  է, տասնավորը՝ 5,  հազարավորը՝ 2, իսկ տասհազարավորը՝ 4։

42056

  1. Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր  թվանշանները՝ 7։

773749

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը 4 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 6 է, իսկ տասհազարավորը՝ 4։

46024

  1. Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր  թվանշանները՝ 7։

773749

  1. Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության միավորների կարգում գրված 2 թվանշանը փոխարինվի 6-ով։

4-ով

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

  1. Գտի՛ր այն թիվը, որի միավորը 5  է, տասնավորը՝ 4,  հազարավորը՝ 2, իսկ տասհազարավորը՝ 3։

32045

2. Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 8 է, տասնավորը՝ 6, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր  թվանշանները՝ 5 ։

552568

3. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը 7 է, տասնավորը՝ 3, հազարավորը՝ 8 է, իսկ տասհազարավորը՝ 5։

58037

4. Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 6 է, տասնավորը՝ 3, հազարավորը՝ 7, իսկ մյուս բոլոր  թվանշանները՝ 5։

557536

5. Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության միավորների կարգում գրված 2 թվանշանը փոխարինվի 5-ով։

3 – ով։

September 22

Повторение /18 — 23 сентября/

Урок 2

Из учебника стр. 12 — 13

Прочитай стихотворение. Выпиши и объясни незнакомые слова (вместе с учителем).

Когда я вырасту большой


Когда я вырасту большой,
Я снаряжу челнок.
Возьму с собой бутыль с водой
И сухарей мешок.
Потом от пристани веслом
Я ловко оттолкнусь.
Плыви, челнок!
Прощай, мой дом!
Не скоро я вернусь.
Сначала лес увижу я,
А там, за лесом тем,
Пойдут места, которых я
И не видал совсем.
Деревни, рощи, города,
Цветущие сады,
Взбегающие поезда
На крепкие мосты.

И станут люди мне кричать:
«Счастливый путь, моряк!»
И ночь мне будет освещать
Мигающий маяк.

Объясни, как проверить написание слов.
1) Челнок – челн, весло – весла, сады – сад , поезда – поезд , мосты – мост, моряк – моря .


2) Дождь – дождик , круг – кружки , травка – трава , мост – мосты , плуг – плуги , книжка – книжечка .

Напиши примеры. Тебе помогут правила.

Безударная гласная, проверяемая ударением
Звонкие и глухие согласные в конце слова
Звонкие и глухие согласные перед согласными

Перепиши, вставляя пропущенные буквы. Подчеркни вставленные буквы.
1) У Пети в диктанте ошибки(ошибка). 2) Друг — это близкий (близок) тебе человек. 3) Нет лучше другка (друг), чем родная матушка (матушек). 4) Вокруг пруда растут дубки (дуб) . 5) Остались от козлика рожки (рожек) да ножки (ножек). 6) Кошке (кошечка) игрушки (игрушек), а мышке слёзки (слезы).

Вставь пропущенные буквы. Напиши рядом в скобках проверочные слова.
Сказка о репке

Вы, наверное, знаете народную сказку (сказочка) о репке (репка). Посадил дед (дедушка) репку. Репка (репа) выросла большая-пребольшая. А вытянуть репку (репка) дед (дедушка) не мог мог(могу) . Позвал дед (дедушка) бабку (бабушка). И вдвоём с бабкой (бабушка) не могли вытянуть. Позвали внучку — не вытянули. Позвали Жучку, позвали кошку (кошечка), позвали мышку (мыш) — и вытянули репку (репка) .
Умная сказка (сказочка)! И вовсе не о репке (репка) эта сказка (сказочка) , а о дружной совместной работе.

Домашнее задание:

Рабочая тетрадь

Стр. 4 — 5

Упр. 1. 3, 4

September 21

Երաժշտությունը իմ կյանքում

Դեռ հին ժամանակներում մարդիկ լսել են, թե ինչպես է գետի կամ ծովի ջուրը խշշում, լսել են ինչ ձայն է գալիս անձրևի ժամանակ, ինչ ձայն է հանում քամին։ Ու փորձել են կրկնել, ու իրենք էլ սկսել են մեղեդի ստեղծել։ Հասկացել են, որ կարող են տարբեր ձայներ հանել, ինչպես նաև սկսել են ձեռքի տակ եղած գործիքներն օգտագործել ձայն ստանալու համար։ Երբ որոշակի երաժշտություն են ստացել, սկսել են այդ երաժշտության տակ շարժվել, այդպես էլ ստեղծվել են պարերը։ Հետո իրենց դուր եկած երաժշտությունն ու պարը սկսել են տարբեր ուրախության և տխրության առիթներին օգտագործել։

Իմ կարծիքով երաժշտությունը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ նշանակություն ունի։ Երաժշտությունը կարող է տրամադրություն փոխել, ուրախացնել, երբ շատ տխուր ես։

Ես շատ եմ սիրում երաժշտություն լսել և պարել։ Շատ տարբեր երգեր եմ լսում։ Մենք մայրիկիս հետ մի սովորություն ունենք, երբ մեքենայով տեղ ենք գնում հերթով ես ու մայրիկս միացնում ենք մեր սիրելի երգերն ու լսում։ Իսկ հայրիկիս հետ, երբ ավտոմեքենայով տեղ ենք գնում, նա իմ համար հայրենասիրական երգեր է միացնում ու մենք միասին երգում ենք։ Ինձ նաև շատ են դուր գալիս ընկեր Սեդայի սովորեցրած երգերը։ Իսկ իմ փոքրիկ քույրիկի համար միացնում եմ մանկական երգեր ու մենք միասին թռչկոտում ենք այդ երգերի տակ։

Իսկ սա իմ ամենասիրելի երգերից մեկն է.